Իրանը ձգտում է ապրանքափոխանակման կարգով ընդլայնել համատեղ առևտուրն իր հարևանների հետ
Վերջին ամիսներին Իրանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ձգտում է ակտիվացնել բոլոր հնարավոր միջոցները, հարևան երկրների հետ համատեղ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար: Այն եղանակներից, որ Իրանը կարող է կիրառել իր համագործակցությունը հարևան երկրների հետ ընդլայնելու համար դա համատեղ սահմաններում ապրանքափոխանակումն (բարտերային գործարք) է:
Երկրներից մեկը, որը վերջին ամիսներին բանակցություններ է վարել ապրանքափոխանակման կարգը վերջնական տեսքի բերելու համար, Պակիստանն է, և այժմ, ըստ Առևտրի զարգացման կազմակերպության, բանակցություններ են ընթանում բարտերային գործարքի կիրառման համար:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար և Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյման Փաքը Թեհրանում Պակիստանի դեսպան Ռահիմ Հայաթ Ղորեյշիի հետ հանդիպման ժամանակ, պայմանավորվել է մոտ ապագայում երկու երկրների միջև սահմանային երեք շուկա բացելու շուրջ։
Կողմերը կարևորել են Իրանի և Պակիստանի միջև տրանսպորտի զարգացումը, համատեղ տրանսպորտային ընկերությունների ստեղծումը, հյուսիս-հարավ միջանցքների օպտիմալ օգտագործումը և այս ոլորտում ստեղծվող նոր հնարավորությունները։