Գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավի. Միացյալ Նահանգները կընդունի ՀԳՀԾ-ն
Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և օգնականն ասել է.«Միացյալ Նահանգները կընդունի ՀԳՀԾ-ն»:
Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և օգնական գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին հինգշաբթի օրը հայտարարել է.«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշում է կայացնում, և ամերիկացիները պետք է լսեն, և ԱՄՆ-ն կընդունի ՀԳՀԾ-ն»:
Նա հավելել է.«Դիմադրության և հեղափոխության դիսկուրսը ձգտում է պայքարել ներքին բռնակալության և օտարերկրյա գաղութացման դեմ և պահանջում է իսլամի հիմամբ և իրանա-իսլամական քաղաքակրթության ինքնության պահպանմամբ հիմնական փոփոխություն իրականացնել բոլոր ոլորտներում»:
Ընդգծելով Իրանի ժողովրդի կամքի դիմաց ԱՄՆ-ի և Իսրայելի կրած պարտությունը՝ գեներալ-մայոր Սաֆավին հստակեցրել է.«Մենք կհաղթահարենք այս պայմանները, որպեսզի կերտենք առաջին ուժը Արևմտյան Ասիայում և իսլամական երկրներում»։