Գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավի. Միացյալ Նահանգները կընդունի ՀԳՀԾ-ն
(last modified Thu, 19 May 2022 14:07:08 GMT )
Մայիս 19, 2022 18:37 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավի. Միացյալ Նահանգները կընդունի  ՀԳՀԾ-ն

Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և օգնականն ասել է.«Միացյալ Նահանգները կընդունի ՀԳՀԾ-ն»:

Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և օգնական գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին հինգշաբթի օրը հայտարարել է.«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշում է կայացնում, և ամերիկացիները պետք է լսեն, և ԱՄՆ-ն կընդունի  ՀԳՀԾ-ն»:

Նա հավելել է.«Դիմադրության և հեղափոխության դիսկուրսը ձգտում է պայքարել ներքին բռնակալության և օտարերկրյա գաղութացման դեմ և  պահանջում է  իսլամի հիմամբ և  իրանա-իսլամական քաղաքակրթության ինքնության պահպանմամբ հիմնական փոփոխություն իրականացնել բոլոր ոլորտներում»:

Ընդգծելով Իրանի ժողովրդի կամքի դիմաց ԱՄՆ-ի և Իսրայելի կրած պարտությունը՝ գեներալ-մայոր Սաֆավին հստակեցրել է.«Մենք կհաղթահարենք այս պայմանները, որպեսզի կերտենք առաջին ուժը Արևմտյան Ասիայում և իսլամական երկրներում»։