Թեհրանը տարածաշրջանի տնտեսական դիվանագիտության ակտիվ կենտրոնն է
(last modified Mon, 30 May 2022 08:54:17 GMT )
Մայիս 30, 2022 13:24 Asia/Tehran
  • Թեհրանը տարածաշրջանի տնտեսական դիվանագիտության ակտիվ կենտրոնն է

«Այս օրերին Թեհրանը դարձել է տնտեսական դիվանագիտության ամենաակտիվ կենտրոններից մեկը»,- ​​հայտարարել է տնտեսական դիվանագիտության հարցերով ԻԻՀ ԱԳ փոխնախարարը՝ Իրանի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համագործակցությանը նվիրված համաժողովում։

Երկուշաբթի օրը, Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների գրասենյակում կայացած «Իրան և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն համագործակցության հեռանկարներ» միջազգային հանդիպման ժամանակ Մեհդի Սաֆարին  ասել է. «Այս հանդիպումը բազմակողմ տնտեսական դիվանագիտությանն Իրանի հանձնառության հստակ արտահայտությունն է»։

Սաֆարին հավելել է. «Իրանի և BISC-ի (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) համագործակցությունը նպաստում է համաշխարհային մասշտաբով ավելի մեծ կապի առաջացմանը, քանի որ Արևմտյան և Արևելյան Ասիան և Եվրոպան կապված են Պարսից ծոցով և Սև ծովով»:

Իրանի արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է. «Իրանը Պարսից ծոց, Հնդկական օվկիանոս, Չինաստան և Կենտրոնական Ասիա մուտք գործելու մեծ հնարավորություն ունի, և չնայած պատժամիջոցներին,  նաև ECO-ի և BISC-ի հետ համագործակցության մեծ ներուժ ունի»:

Սաֆարին ասել է. «Իրանի և BISC-ի համագործակցության հեռանկարը զարգացման և բարգավաճման կարևորագույն մոտեցումներից է»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio