Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալի հանդիպումները նորվեգացի պաշտոնյաների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i173670-Իրանի_ԱԳՆ_քաղաքական_հարցերով_տեղակալի_հանդիպումները_նորվեգացի_պաշտոնյաների_հետ
Իրանի և Նորվեգիայի միջև քաղաքական խորհրդակցությունների տասներորդ փուլի շրջանակում, Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալը հանդիպել է այդ երկրի պաշտոնյաների հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 02, 2022 16:28 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալի հանդիպումները նորվեգացի պաշտոնյաների հետ

Իրանի և Նորվեգիայի միջև քաղաքական խորհրդակցությունների տասներորդ փուլի շրջանակում, Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալը հանդիպել է այդ երկրի պաշտոնյաների հետ։

Ալի Բաղերի Քանին չորեքշաբթի օրը հանդիպել է Նորվեգիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Տուրե Հաթրամի, նավթի և էներգետիկայի փոխնախարար Ամունդ Ուիքի և  Նորվեգիայի արդյունաբերություն, ձկնորսության առևտրի փոխնախարար Վիդար Ուլրիքսենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և քաղաքական, էներգետիկայի և ձկնորսության ոլորտներին վերաբերվող հարցեր:

Նորվեգիայում բնակվող մի խումբ իրանցիների հետ հանդիպման ժամանակ,  Բաղերի Քանին ասել է.«Ազգային ինքնության պաշտպանության համար անհրաժեշտ պայմանը արտերկրում բնակվող իրանցիների շարունակական կապն է հայրենիքի հետ»։

Ընդգծելով Իրանի զարգացման և առաջընթացի գործում կառավարության, հատկապես՝ Արտաքին գործերի նախարարության հատուկ ուշադրությունն արտերկրում գտնվող իրանցիների արդյունավետ փոխգործակցությանը, Բաղեռի Քանին հույս է հայտնել, որ Նորվեգիայում բնակվող իրանցիները կլինեն իրանական քաղաքակրթության, մշակույթի և  մեծ ժողովրդի արժանի ներկայացուցիչները արտերկրում։