Հունիս 09, 2022 12:44 Asia/Tehran
  • Իրանի դրոշով լողացող նավերը միջազգային անվտանգության ամենաբարձր մակարդակի վրա են

Իրանի նավահանգիստների կազմակերպության ծովագնացության հարցերի գլխավոր տնօրենն ասել է.«Իրանի դրոշով լողացող նավերը միջազգային անվտանգության ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում»:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Հոսեյն Աբբասնեժադն ասել է.«Իրանի ծովային տրանսպորտը գտնվում է անվտանգության միջազգային  ամենաբարձր մակարդակի վրա, և երկրի դրոշի տակ ոլղացող բոլոր նավերը և նավահանգիստներ մուտք գործող օտարերկրյա նավերը գնահատվում են և անցնում են անվտանգության, տեխնիկական և բնապահպանական ստուգումներ»:

Աբբասնեժադն ասել է.«Չնայած ԻԻՀ-ի դեմ խիստ պատժամիջոցներին և տնտեսական ճնշումներին, Իրանի դրոշով լողացող նավատորմը շարժվում է առանց  խնդիրների և մինչ այժմ շրջակա միջավայրի աղտոտվածության մասին հաղորդումներ չեն գրանցվել»։

Աբբասնեժադը հավելել է.«Իրանի նավատորն աշխարհի 20 առաջատար նավատորմերից  է»:

Պիտակ