Մադուրո. Գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ պայքարը Իրանի և Վենեսուելայի ընդհանուր նպատակն է
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ, որ Իրանի և Վենեսուելայի ընդհանուր նպատակն է պայքարել գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ ամբողջ աշխարհում։
Hispan TV-ին տված հարցազրույցում, Նիկոլաս Մադուրոն հավելել է. «Իրանն ու Վենեսուելան նոր համաշխարհային համակարգի ռահիվրաներն են: Աշխարհում ԱՄՆ ռազմական գերիշխանության դարաշրջանն ավարտվել է»:
Անդրադառնալով Իարնի կողմցի Վենեսուելլա վառելիքի տանկերներ ուղարկելուն, Մադուրոն նշել է, որ դա մեծ օգնություն էր իր երկրի ժողովրդին:
Վենեսուելայի նախագահը հայտարարել է. «Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին և սպառնալիքներին, Իրանն այդ վառելիքը հասցրեց Վենեսուելա, ինչը գնահատելի է»։
Նիկոլաս Մադուրոն հավելել է. «Իրանն ու Վենեսուելան ունեն հեղափոխական անցյալ և միշտ աջակցել են իրար դժվար իրավիճակներում»:
Նշելով, որ երկու երկրները մշակել են պատժամիջոցներին հակազդելու ռազմավարություն, նիկոլաս Մադուրոն հավելել է. «Հասարակությունների մասնակցությունը երկու կառավարությունների ջանքերին պատժամիջոցներին հակազդելու հիմնական ռազմավարություններից է»:
Քննադատելով միջազգային հանրությանը Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ լռության համար, Նիկոլաս Մադուրոն հավելել է, որ Վենեսուելան և Իրանը կշարունակեն աջակցել Իսրայելի օկուպացիայի դեմ պաղեստինյան պայքարին։