Ռայիսի. Թշնամու դիմաց Թեհրանի և Կարակասի ռազմավարությունը դիմադրությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i174406-Ռայիսի._Թշնամու_դիմաց_Թեհրանի_և_Կարակասի_ռազմավարությունը_դիմադրությունն_է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Թշնամու դիմաց Թեհրանի և Կարակասի ռազմավարությունը դիմադրությունն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 11, 2022 18:11 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Թշնամու դիմաց Թեհրանի և Կարակասի ռազմավարությունը դիմադրությունն է»:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շաբաթ օրը Թեհրանում Նիկոլաս Մադուրոյի հետ համատեղ ասուլիսում ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունն արտաքին քաղաքականության ոլորտում միշտ ձգտել է հարաբերություններ ունենալ անկախ երկրների հետ, իսկ Վենեսուելան դիմակայել է թշնամիների և իմպերիալիզմի պատժամիջոցներին և ունեցել է օրինակելի դիմադրություն»։

 

Ռայիսին Թեհրանի և Կարակասի հարաբերություններն անվանել է ռազմավարական և հավելել. «Մեր եղբայրական հարաբերությունները կշարունակվեն, և երկու երկրների միջև 20-ամյա փաստաթղթի ստորագրումը վկայում է այս վճռականության մասին»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է.«Վերջին 42 տարիների ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցներն ու սպառնալիքները շատ են եղել, և Իրանի ժողովուրդը որոշել է պատժամիջոցները վերածել երկրի առաջընթացին նպաստող հնարավորության»։

«Ինչպես հայտարարել է Սպիտակ տան խոսնակը, Իրանի վրա առավելագույն ճնշումը ձախողվել է, և սա Իրանի հաղթանակի և թշնամիների պարտության կետն է»,- ասել է Ռայիսին։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է.-«Վենեսուելայի ժողովրդի, կառավարության և նախագահի կամքը եղել է պատժամիջոցներին դիմակայելը, և այսօր սկսվել է այս երկրի տնտեսական աճը: Սա լավ նշան է, որը բոլորին ապացուցում է, որ դիմադրությունը գործում է և թշնամուն ստիպում է նահանջել։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն  համատեղ մամուլի ասուլիսում ասել է.-«Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցության համար կան տարբեր կարևոր ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, նավթը, գազը, նավթաքիմիական և նավթավերամշակման գործարանները»:

Վենեսուելայի նախագահը նաև հայտարարել է, որ հուլիսի 18-ից կգործարկվի Կարակաս-Թեհրան և    հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթը: