Տեղի է ունեցել իրանական երկրորդ լցանավը Վենեսուելային հանձնելու արարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i174418-Տեղի_է_ունեցել_իրանական_երկրորդ_լցանավը_Վենեսուելային_հանձնելու_արարողությունը
Իրանի և Վենեսուելայի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ այսօր կայացել է Իրանի ծովային արդյունաբերական «Սադրա» ընկերության կառուցած երկրորդ Aframax լցանավի հանձնման արարողությունը։
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Հունիս 11, 2022 19:07 Asia/Tehran

Իրանի և Վենեսուելայի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ այսօր կայացել է Իրանի ծովային արդյունաբերական «Սադրա» ընկերության կառուցած երկրորդ Aframax լցանավի հանձնման արարողությունը։

Երկու երկրների նախագահները տեսակոնֆերանսի միջոցով կապ են հաստատել  Պարսից ծոցում գտնվող նավի անձնակազմի  հետ և տեղեկացվել օվկիանոսային   նավի կառուցման և շահագործման մասին։

Հանդիպման ժամանակ Aframax լցանավի հանձնման մասին փաստաթղթերը ստորագրել են «Սադրա» ընկերության տնօրենները և Վենեսուելական կողմը:

Այս լցանավը վերջին տարիներին Վենեսուելայի կողմից Իրանին պատվիրված երկրորդ լցանավն  է։ Պայմանագրի համաձայն՝  կառուցումից հետո Իրանը ևս երկու լցանավ կհանձնի Վենեսուելային։

Aframax լցանավի երկարությունը կազմում է 250 մետր, լայնությունը 44 մետր է, բարձրությունը՝ 21 մետր, ջրում ընկղմվածությունը՝ 14.8 մետր, արագությունը՝ 15 հանգույց: Լցանաը կարող է տեղափոխել 800 հազար բարել նավթ։