Ամիր Աբդուլլահյան. Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցությունը կխորանա
Իրանի արտգործնախարարն ասել է.«Իրան-Վենեսուելա համագործակցության ճանապարհային քարտեզի փաստաթղթի ստորագրմամբ, երկու երկրների միջև համագործակցության խորացման ճանապարհն ավելի հարթ կլինի»։
Շաբաթ օրը, Վենեսուելայի ԱԳ նախարար Կառլոս Ֆարիայի և ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հանդիպման ժամանակ, քննարկվել է հերկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։
Նշելով, որ երկու երկրների միջև համագործակցության համապարփակ փաստաթղթի ստորագրումը կդյուրացնի հարաբերությւնների խորացումն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Հետագայում շփումների և փոխայցելությունների ավելացմանը զուգահեռ, անհրաժեշտ է հետամուտ լինել կոչել 20-ամյա համագործակցության փաստաթուղթը հնարավորինս արագ կյանքի կոչելուն»:
Վենեսուելայի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ նաև ասել է. «Առկա է համագործակցության նոր փուլ մտնելու լավ հնարավորություն: Մենք տեսնում ենք Իրանի առաջընթացը՝ գիտելիքահենք տնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում, հատկապես պատժամիջոցների պայմաններում»:
Նա հավելել է. «Մենք համաձայն ենք իրանցի պաշտոնյաների հետ, որ պատժամիջոցները հնարավոր է վերածել հնարավորության»: