Իրանը և Վենեսուելան կարևորում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ընդլայնումը
Իրանի և Վենեսուելայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներն ընդգծել են կապի և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
Կիրակի օրը Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեհփուրը Թեհրանում Վենեսուելայի փոխնախագահ և կապի նախարար Ֆրեդի Ալֆրեդ Նազարեսի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ երկու երկրներն արդեն 20 տարի շատ լավ ռազմավարական հարաբերություններ ունեն, հավելել է.«Հաղորդակցությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են ճանապարհ հարթել հատկապես երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման համար»։
Ֆրեդի Ալֆրեդ Նազարեսը, ընդգծելով, որ Կարակասի համար առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում, ասել է.«Թվային, կարգավորիչ, կապի ենթակառուցվածքների զարգացումը, համատեղ հարթակների ստեղծումը և երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող են դառնալ երկու երկրների միջև սկիզբը դրվող երկկողմ համագործակցության ոլորտները»: