ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Թշնամուն թույլ չենք տալիս ոտնձգություն կատարել ԻԻՀ անվտանգության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i175176-ԻՀՊԿ_գլխավոր_հրամանատար._Թշնամուն_թույլ_չենք_տալիս_ոտնձգություն_կատարել_ԻԻՀ_անվտանգության_դեմ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Ծառայելով ժողովրդին և ունենալով զոհաբերության ու ներողամտության ոգի, թշնամուն թույլ չենք տալիս ոտնձգություն կատարել Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 20, 2022 18:05 Asia/Tehran
  • ԻՀՊԿ  գլխավոր հրամանատար. Թշնամուն թույլ չենք տալիս ոտնձգություն կատարել ԻԻՀ անվտանգության դեմ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Ծառայելով ժողովրդին և ունենալով զոհաբերության ու ներողամտության ոգի, թշնամուն թույլ չենք տալիս ոտնձգություն կատարել Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ»:

Նշելով, որ Իրանի ժողովուրդը գիտի, որ հեղափոխության գերագույն առաջնորդը ձգտում է միայն հասարակության բարգավաճմանը և առաջընթացին, անվտանգությանը, անկախության, ազատությանն ու արժանապատվությանը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին երկուշաբթի օրը ասել է.«Ֆիզիկական ուժը լավ համակարգ է, բայց եթե դրա հետևում չլինի առաջնորդության իմաստությունը, այդ իշխանությունը հակադարձելու է իրեն, ինչպես Միացյալ Նահանգները, որը չունի խարիզմատիկ առաջնորդ և չունի իմաստության ուժ, և դա քայքայում է հասարակության ոգին»: