ԻԻՀ ներքին գործերի նախարար. Իրանը մեծահոգաբար հյուրընկալել է մեծ թվով էմիգրանտների
Իրանի ներքին գործերի նախարարը նշել է, որ էմիգրանտների օրը նրանց նկատմամբ ուշադրություն դարձնելու կարողությունների սիներգիայի հնարավորություն է, հավելեկով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծահոգաբար հյուրընկալել է հարևան երկրներից մեծ թվով էմիգրանտների»:
Էմիգրանտների միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում Ահմադ Վահիդին հավելել է.«Այս օրը առիթ է անդրադառնալու պատերազմի, հակամարտությունների և անապահովության վախից տեղահանված անօթևան մարդկանց կարիքներին և մտահոգություններին, ովքեր մարդկային ամենահիմնական կարիքները և անվտանգությունը ապահովելու համար տեղահանվել են իրենց հայրենիքից»:
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«Մի շարք երկրներում ԱՄՆ ռեժիմի օկուպացիան և ռազմական ներկայությունը եղել է տարածաշրջանի մեծ թվով բնակչության անկայունության և տեղահանման հիմնական պատճառը, իսկ անցյալ տարվա զարգացումների ժամանակ համաշխարհային հասարակական կարծիքը հետևում էր Աֆղանստանում այս ռեժիմի ապակայունացնող քայլերին, որը հանգեցրեց երկրում փախստականների նոր ալիքի ձևավորմանը»:
«Սա երկու տասնամյակ Աֆղանստանում ԱՄՆ ռեժիմի չարագուշակ ներկայության հետևանքների մի մասն է».-ասել է նա։