Իրանցի ուսանողները ցավակցել են Աֆղանստանում երկրաշարժից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i175590-Իրանցի_ուսանողները_ցավակցել_են_Աֆղանստանում_երկրաշարժից_տուժածներին
Իրանում Աֆղանստանի դեսպանատան դիմաց հավաքված Թեհրանի համալսարանի մի խումբ ուսանողներ ցավակցություն են հայտնել այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին և վիրավորներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 25, 2022 11:52 Asia/Tehran

Իրանում Աֆղանստանի դեսպանատան դիմաց հավաքված Թեհրանի համալսարանի մի խումբ ուսանողներ ցավակցություն են հայտնել այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին և վիրավորներին:

Անցյալ չորեքշաբթի Աֆղանստանի Պակիտա և Խոստ նահանգում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 1000 մարդ, վիրավորվել՝ 1500-ը:  

ԱՄՆ-ի կողմից ԱՖղանստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների և միջազգային ֆինանսական օգնության կրճատման  պատճառով, թալիբները չեն կաորղացել համապատասխան օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած քաղաքացիներին:

Աֆղանստանի դեսպանատան դիմաց հավաքված ուսանողները մոմավառություն են կազմակերպել երկրաշարժի զոհերի հիշատակի համար: Ակցիային միացել են նաև աֆղան ուսանողներ և այլ քաղաքացիներ:

Իրանի ուսանողական արհիմությունները և մի շարք հեղափոխական կազմակերպություններ նվիրատվություն են հավաքել՝ Աֆղանստանի երկրաշարժից տուժած քաղաքացիներին ուղարկելու նպատակով: