Իրանի գազի արդյունահանման ծավալն ավելացել է
Իրանի նավթի նախարարության պլանավորման հարցերով տեղակալը հայտարարել է, որ երկրի գազի արդյունահանման ծավալն օրական կազմում է ավելի քան 1000 միլիոն խորանարդ մետր:
Հարավային Փարս հանքավայրում երկրի գազի արդյունահանման աճի շնորհիվ Իրանի անմշակ գազի արդյունահանման ծավալն առաջին անգամ գերազանցել է օրական 1000 միլիոն խորանարդ մետրը:
Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է. «Երկրի անմշակ գազի արդյունահանման ծավալն այս տարի առաջին անգամ գերազանցել է օրական 1000 միլիոն խորանարդ մետրը, և Հարավային Փարս հանքավայրից գազի արդյունահանումը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան չորս տոկոսով»։
Նավթի նախարարության հայտարարության մեջ նշվել է.«Նավթի նախարարությունն իր օրակարգում է ներառել Փարս հանքավայրի զարգացման վրա կենտրոնացումը, անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը և առկա բոլոր հնարավորությունների օգտագործումը՝ այս համատեղ գազային հանքավայրից գազի արդյունահանման ծավալները մեծացնելու նպատակով»: