ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i175900-ԻԻՀ_ռադիոհեռուստատեսության_կազմակերպության_ղեկավարը_Դամասկոսում_հանդիպել_է_Սիրիայի_մշակույթի_նախարարի_հետ
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար Փեյման Ջեբելին երեքշաբթի օրը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարար Լուբանահ Մշավեհի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը բանակցել են մեդիայի և մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2022 14:47 Asia/Tehran
  • ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարը Դամասկոսում  հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարարի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավար Փեյման Ջեբելին երեքշաբթի օրը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարար Լուբանահ Մշավեհի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը բանակցել են մեդիայի և մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության մասին:

Հանդիպման ընթացքում Սիրիայի մշակույթի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկրի հարաբերությունները գտնվում են  ամենաբարձր մակարդակում:

Շնորհակալություն հայտնելով Սիրիայի մշակույթի նախարարին Իրանի մեդիա պատվիրակության հետ հանդիպելու և խորհրդակցելու համար, Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարն ասել է.«Կարևոր է ուշադրություն դարձնել փափուկ պատերազմին, պատերազմ, որից կրակոցների  ձայն չի լսվում»։

Փեյման Ջեբելին ավելի վաղ  Սիրիայի տեղեկատվության նախարար Բաթրաս Հալաղի հետ հանդիպման ժամանակ ասել  էր.-«Դիմադրության մարտիկները ռազմի դաշտում սխրանքներ գործեցին, և  հաղթանակը դիմադրության երկրներին օգտին եղավ, այժմ մեդիապատերազմը  բուռն կերպով շարունակվում է»։