Քանանի. Ութնյակի խումբն անտեսել է ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը
Իրանի ԱԳՆ նոր խոսնակը հայտարարել է, որ G8 խմբի առաջնորդների վերջնական հայտարարությունը անհիմն է, միակողմանի և անարդար՝ նշելով, որ դրանում միտումնավոր կերպով անտեսվել է Միացյալ Նահանգների կողմից Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կոպիտ խախտումը։
Արձագանքելով Գերմանիայում կայացած G8 գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը, Նասեր Քանանին ասել է. «Հայտարարությունը միակողմանի ու անարդար և այն հնչեցրած երկրների ոճին համապատասխան: Դա վկայում է, որ շարունակելով առավելագույն ճնշման սխալ քաղաքականությունը, նարքն մեծ դեր են ունեցել ՀԳՀԾ-ի իրագործմանը խոչընդոտելու պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում լարվածություն ստեղծելու հարցում և կանխել Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության պայմանավորվածությունների կայացումը»:
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Այս հայտարարությունը հնչեցնող երկրներն Իրանի ժողովրդի դեմ անօրինական պատժամիջոցների քաղաքականության շարունակմամբ, կամ դրանք չեղարկելու հարցում անգործությամբ, ամենամեծ բաժինն ունեն ներկայիս լարված իրավիճակի առաջացման գործում և շարունակում են վարել այս սխալ քաղաքականությունը տարբեր ոլորտներում»:
Դատապարտելով այդ երկրների կողմից մարդու իրավունքների հարցի քաղաքականցված և գործիքային կիրառումը, Քանանին ասել է. «Մարդու իրավունքների այս պահանջատերերն անտեսում են պատամիջոցների հետևանքով ավելի քան 80 միլիոն իրանցիների իրավունքների կոպիտ ոտնահարումները և Պաղեստինում ու Եմենում անպաշտպան մարդկանց սպանությունը: Եթե չլիներ ահաբեկչության դեմ պայքարում այս երկրների երկակի քաղաքականությունը և աջակցությունն ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների անդամներին, ապա մեր տարածաշրջանը չէր բախվի Իրաքում և Սիրիայում անմեղ մարդկանց կոտորածին»: