Քանանի. Ութնյակի խումբն անտեսել է ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը
(last modified Wed, 29 Jun 2022 05:01:51 GMT )
Հունիս 29, 2022 09:31 Asia/Tehran
  • Քանանի. Ութնյակի խումբն անտեսել է ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը

Իրանի ԱԳՆ նոր խոսնակը հայտարարել է, որ G8 խմբի առաջնորդների վերջնական հայտարարությունը անհիմն է, միակողմանի և անարդար՝ նշելով, որ դրանում միտումնավոր կերպով անտեսվել է Միացյալ Նահանգների կողմից Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կոպիտ խախտումը։

Արձագանքելով Գերմանիայում կայացած G8 գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը, Նասեր Քանանին ասել է. «Հայտարարությունը միակողմանի ու անարդար և այն հնչեցրած երկրների ոճին համապատասխան: Դա վկայում է, որ շարունակելով առավելագույն ճնշման սխալ քաղաքականությունը, նարքն մեծ դեր են ունեցել ՀԳՀԾ-ի  իրագործմանը խոչընդոտելու պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում  լարվածություն ստեղծելու հարցում և կանխել Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության պայմանավորվածությունների կայացումը»:

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Այս հայտարարությունը հնչեցնող երկրներն Իրանի ժողովրդի դեմ անօրինական պատժամիջոցների քաղաքականության շարունակմամբ, կամ դրանք չեղարկելու հարցում   անգործությամբ, ամենամեծ բաժինն ունեն ներկայիս լարված իրավիճակի առաջացման գործում և շարունակում են վարել այս սխալ քաղաքականությունը տարբեր ոլորտներում»:

Դատապարտելով այդ երկրների կողմից մարդու իրավունքների հարցի քաղաքականցված և գործիքային կիրառումը, Քանանին ասել է. «Մարդու իրավունքների այս պահանջատերերն անտեսում են պատամիջոցների հետևանքով ավելի քան 80 միլիոն իրանցիների իրավունքների կոպիտ ոտնահարումները  և Պաղեստինում ու Եմենում անպաշտպան մարդկանց սպանությունը: Եթե չլիներ ահաբեկչության դեմ պայքարում այս երկրների երկակի քաղաքականությունը և աջակցությունն ԻԼԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների անդամներին, ապա մեր տարածաշրջանը չէր բախվի Իրաքում և Սիրիայում անմեղ մարդկանց կոտորածին»: