Թախթռավանչի. ԱՄՆ-ի կողմից իրատեսության դրսևորման դեպքում, համաձայնության կայացումը հնարաոր է
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել է. «Եթե ԱՄՆ-ն իրատեսություն դրսևորի և փաստի, որ պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը, համաձայնության կայացումը հնարավոր է»:
Հինգշաբթի օրը, Անտոնիո Գուտերեշի 13-րդ զեկույցի քննարկման թեմայով ԱԽ հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպարզույցում, Մաջիդ Թախթռավանչին անդրադարձել է ՀԳՀԾ-ի և 2231 բանաձևի գործադրմանը:
Նա նշել է. «Նիստում ունեցած ելույթում ես նշել եմ, որ ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտական ձեռքբերում է և չունի այլընտրանք»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է. «Մենք ՀԳՀԾ-ին աջակցության ու դրա լիարժեք գործադման վերաբերյալ հզոր ուղերձներ ստացանք: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներն են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալը և պատժամիջոցների վերականգնումը, ինչպես նաև Եվրոեռյակի՝ իր պարտավորությունները կատարելու քաղաքական կամքի բացակայությունը»:
Մաջիդ Թախթռավանչին նշել է. «ԱՄՆ նախկին վարչակազմը անխոհեմորեն զոհաբերեց միջազգային իրավունքի հաստատված սկզբունքը և դուրս եկավ համաձայնագրից ու վերականգնեց պատժամիջոցները: Իսկ ներկայիս վարչակազմը շարունակում է առավելագույն ճնշման տխրահռչակ քաղաքականությունը և պատժամիջոցներ սահմանում Իրանի դեմ: Անկասկած այդ քաղաքականությունը բակնակցություններում որպես ճնշման լծակ է կիրառվում Իրանի դեմ»:
Նա հավելել է. «Իրանը հավատարիմ է բազմակողմ դիվանագիտությանը, որի արդյունքը պետք է երաշխավորի բոլոր անօրինական պատժամիջոցների արդյունավետ և ստուգելի վերացումը»։
Թախթռավանչին նշել է. «Ինչպես մենք արդեն նշել ենք, ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի»:
Իրանցի դիվանագետը նշել է. «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն քաղաքական որոշում կայացնի՝ հրաժարվել առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից»։
Թախթռավանչին ասել է. «Մենք Դոհայում լուրջ և արդյունավետ բանակցություններ ունեցանք։ Ինչպես նախկինում, մենք կապի մեջ կլինենք ԵՄ համակարգողի հետ՝ բանակցությունների հաջորդ փուլի համար»։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է. «Ինչպես բազմիցս նշել ենք, Իրանի տիեզերական և հրթիռային ծրագրերը դուրս են ԱԽ 2231 (2015) բանաձևի և դրա հավելվածների շրջանակից կամ իրավասությունից և ենթակա չեն բանակցությունների»։