Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. Հակառակորդի դավերի նկատմամբ անփութությունը անուղղելի կլինի.
https://parstoday.ir/hy/news/iran-i176382-Իրանի_զինված_ուժերի_գլխավոր_շտաբի_պետ._Հակառակորդի_դավերի_նկատմամբ_անփութությունը_անուղղելի_կլինի.
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Մշտապես դավադրող թշնամուն մի պահ մոռանալը հանգեցնում է անուղղելի պարտությունների»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2022 14:49 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. Հակառակորդի դավերի նկատմամբ անփութությունը անուղղելի կլինի.

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Մշտապես դավադրող թշնամուն մի պահ մոռանալը հանգեցնում է անուղղելի պարտությունների»:

Իրանի Քուրդստանի նահանգի Սանանդաջ քաղաքում «Կրոնի և մտքի դրոշակակիրները» համաժողովում գեներալ-մայոր Մուհամեդ Բաղերինասել է.«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը Մերձավոր Արեւելքու բռնկված բոցերի մեջ իր զինված ուժերի ջանքերով եւ ժողովրդի օգնությամբ գտնվում է կատարյալ անվտանգության ու կայունության մեջ»։

Նշելով, որ Քուրդստանը դարձել է Սիոնիստական ​​ռեժիմին կից ահաբեկչական խմբավորումների տեղակայման և ուսուցման վայր, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է.«Անցած ամիսներին ականատես ենք եղել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրաքի Քրդստանի տարածքում թիրախավորել և հրթիռակոծել է Սիոնիստական ​​ռեժիմի բազան և նրանք իրենք են խոստովանել, որ զոհեր են ունեցել»: