Իրանի արդյունաբերական ավանները 2,7 մլրդ դոլարի արտահանում են իրականացրել
https://parstoday.ir/hy/news/iran-i176412-Իրանի_արդյունաբերական_ավանները_2_7_մլրդ_դոլարի_արտահանում_են_իրականացրել
Իրանի փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների կազմակերպության փոքր արդյունաբերության ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի արդյունաբերական համալիրները 2,7 մլրդ դոլարի արտահանում են իրականացրել:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 05, 2022 13:45 Asia/Tehran
  • Իրանի արդյունաբերական ավանները 2,7 մլրդ դոլարի արտահանում են իրականացրել

Իրանի փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների կազմակերպության փոքր արդյունաբերության ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի արդյունաբերական համալիրները 2,7 մլրդ դոլարի արտահանում են իրականացրել:

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների կազմակերպության փոքր արդյունաբերությունների գծով տեղակալ՝ Ազիզուլլահ Ղորբանին հայտարարել է արտահանման կառավարման 21 ընկերությունների նկատմամբ փոքր արդյունաբերության կազմակերպության աջակցության մասին և նշել, որ այդ ընկերությունները վերապատրաստում են փոքր և միջին ձեռնարկություններին։

Ըստ Ղորբանիի, օրակարգում է բրենդինգի զարգացումը, և որոշվել է սահմանել առնվազն 31 ազգային բրենդ, և փոքր արդյունաբերություններն արտահանում իրականացնեն այդ ապրանքանիշերի շրջանակում:Նշելով, որ այս պահին ձևավորվել են մոտ 10 արտահանման կոնսորցիումներ, Ղորբանին ասել է.«Ենթադրվում է, որ բրենդինգը փոխանցվի արտահանման այս կոնսորցիումներին, որպեսզի ընկերությունները կարողանան շուկայավարել դրանց շրջանակում»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio