Շամխանին Երևանում. Իրանը դեմ է ցանկացած գործողության, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության
https://parstoday.ir/hy/news/iran-i176568-Շամխանին_Երևանում._Իրանը_դեմ_է_ցանկացած_գործողության_որը_կհանգեցնի_տարածաշրջանի_աշխարհաքաղաքականության_փոփոխության
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին տանող ցանկացած գործողության»։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 07, 2022 07:51 Asia/Tehran

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին տանող ցանկացած գործողության»։

Հայաստան ժամանելուց հետո լրագրողների հետ հարցազրույցում Ալի Շամխանին  ընդգծել է ներտարածաշրջանային համագործակցության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Իրանի 13-րդ կառավարության ուշադրության կենտրոնում հարևան երկրների և տարածաշրջանի հետ հարաբերությունների ընդլայնման և խորացման հիմնարար քաղաքականությունն է ։

Շամխանին շեշել է ներտարածաշրջանային համագործակցության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը և հույս հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցությունները կհանգեցնեն տևական խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հինգշաբթի առավոտյան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հանդիպելու հայ պաշտոնյաների հետ։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ և ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Հայաստան կատարած այցի ընթացքում, որն իրականացվում է Կովկասյան տարածաշրջան այցերի շրջանակում, բացի Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից ու զրույցից, կհանդիպի և կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio