Շամխանին ընդգծել է տարածաշրջանի անվտանգությունն առանց օտարների ապահովելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i176646-Շամխանին_ընդգծել_է_տարածաշրջանի_անվտանգությունն_առանց_օտարների_ապահովելու_անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին ներկայության ու միջամտության:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 08, 2022 02:23 Asia/Tehran

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին ներկայության ու միջամտության:

Հանդիպմանը, անդրադառնալով երկու երկրների միջև զարգացող հարաբերություններին, Ալի Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության և առաջընթացի համար անհրաժեշտ է  լարվածության նվազեցում, տարածաշրջանային անվտանգության պահպանում և կոլեկտիվ համագործակցության ավելացում՝ առանց արտաքին ուժերի դերակատարության ու միջամտության։

 

Նա նաև ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև տարածաձայնությունները խաղաղ ճանապարհով ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

Գոհունակություն հայտնելով Թեհրանի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունների  մակարդակի կապակցությամբ, Շամխանին  կարևորել է Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված համաձայնագրերի՝ հնարավորինս արագ իրականացման անհրաժեշտությունը: 

 

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ՀՀ ենթակառուցվածքային նախագծերում իրանական ընկերությունների ներկայությունն ընդգծել է բոլոր ոլորտներում Իրան-Թեհրան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը դրական է:

Գոհունակություն հայտնելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի Հայաստան կատարած այցի կապակցությամբ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը»:

Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարձրացնել Իրանի հետ բազմակողմ համագործակցության մակարդակը՝ երկու ժողովուրդների շահերի և բարօրության ապահովման հիման վրա»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար  Ալի Շամխանին, հինգշաբթի առավոտյան մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։