Ռայիսի. Իրանը դեմ է Սիրիայում ցանկացած արտաքին միջամտության
https://parstoday.ir/hy/news/iran-i176820-Ռայիսի._Իրանը_դեմ_է_Սիրիայում_ցանկացած_արտաքին_միջամտության
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Իրանն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը և դեմ է ցանկացած արտաքին միջամտությանը Սիրիայում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2022 08:10 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը դեմ է Սիրիայում ցանկացած արտաքին միջամտության

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Իրանն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը և դեմ է ցանկացած արտաքին միջամտությանը Սիրիայում»։

Իրանի նախագահության տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ շնորհավորելով Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին Ղորբան տոնի կապակցությամբ և հայտարարել, որ Դիմադրության առանցքին, հատկապես Սիրիային Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը շարունակվելու է: Նա նշել է. «Իրանն աջակցում է խաղաղության և կայունության հաստատմանը և դեմ է ցանկացած արտաքին միջամտության Սիրիայում»։

Հեռախոսազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին Ղորբան տոնի կապակցությամբ և խնդրել  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին իր ամենաանկեղծ շնորհավորանքները փոխանցել Իսլամական Հեղափոխություն գերագույն առաջնորդին: 

Նշելով, որ թշնամիներն օրեցօր թուլանում են դիմադրության առանցքի դեմ, Սիրիայի նախագահն ասել է. «Իրանն ու Սիրիան գտնվում են մեկ հենակետում, և ես հուսով եմ, որ մենք կնշենք հաջորդ տարվա տոնը, մինչ Իրանի և Սիրիայի ժողովուրդները ականատես կլինեն աճող ներքին և արտաքին հաջողությունների»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio