Էրշադի. Իրանը պատրաստ է բարելավել Կենտրոնական և Հարավային Ասիայի կապը
https://parstoday.ir/hy/news/iran-i176938-Էրշադի._Իրանը_պատրաստ_է_բարելավել_Կենտրոնական_և_Հարավային_Ասիայի_կապը
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Իրանը, իր յուրահատուկ կարողություններով և հնարավորություններով, և որպես Կենտրոնական Ասիայի և Հարավային Ասիայի կարևոր կապող օղակ, պատրաստ է նպաստել երկու տարածաշրջանների միջև կապին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2022 08:11 Asia/Tehran
  • Էրշադի. Իրանը պատրաստ է բարելավել Կենտրոնական և Հարավային Ասիայի կապը

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Իրանը, իր յուրահատուկ կարողություններով և հնարավորություններով, և որպես Կենտրոնական Ասիայի և Հարավային Ասիայի կարևոր կապող օղակ, պատրաստ է նպաստել երկու տարածաշրջանների միջև կապին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին երկուշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Կենտրոնական և Հարավային Ասիայի միացման հարցի շուրջ ասել է. «Իսլամական Հանրապետության տեսակետից, առանձնահատուկ տեղ և նշանակություն ունի Կենտրոնական և Հարավային Ասիայի միացման, ինչպես նաև այս երկու տարածքների միջև համապարփակ և կայուն հարաբերությունների զարգացման հարցը՝ հիմնված երկու տարածաշրջանների ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունների վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել առկա պատմամշակութային հարաբերությունները»։

Իր ելույթի մեկ այլ բաժնում, ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու ներկայացուցչի տեղակալը, կարևորելով տարածաշրջանային կազմակերպությունների դերը միջտարածաշրջանային և արտատարածաշրջանային կապի խթանման գործում, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը խրախուսում է Կենտրոնական և հարավային Ասիայի միջև համագործակցության ամրապնդումը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների և կապերի ամրապնդման, ինչպես նաև անվտանգ առևտրային ճանապարհները նավահանգիստներին միացնող միջազգային միջանցքների զարգացման միջոցով»: