Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությունը առաջիկայում կհաստատվի
Չինաստանում ԻԻՀ դեսպանությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ուզբեկստանում առաջին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո այս տարվա «Շանհայի համագործակցության կազմակերպության» հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերին Սամարղանդում, Իրանի անդամակցությունը վերջնականապես կավարտվի։
Հայտարարության մեջ ասվում է. «Իրանի անդամակցության վերաբերյալ Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների խորհրդի վերջնական որոշումը վերջնական տեսքի կբերվի 2023 թվականին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում»:
ՇՀԿ-ին անդամակցությունը կարևոր է Թեհրանի՝ «Հայացք դեպի արևելք» քաղաքականության իրականացման շրջանակում, որը երաշխավորում է երկրի համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ։