Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 43 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i177158-Իրանի_տարածքով_տարանցիկ_փոխադրումների_ծավալն_աճել_Է_43_տոկոսով
Իրանի ճանապարհային կազմակերպության միջազգային տրանսպորտի և տարանցման գրասենյակի գլխավոր տնօրենը հայտնել է Իրանից բեռների ավտոմոբիլային տարանցման 43 տոկոս աճի մասին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 14, 2022 12:08 Asia/Tehran
  • Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 43 տոկոսով

Իրանի ճանապարհային կազմակերպության միջազգային տրանսպորտի և տարանցման գրասենյակի գլխավոր տնօրենը հայտնել է Իրանից բեռների ավտոմոբիլային տարանցման 43 տոկոս աճի մասին։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, Ջավադ Հեդայաթին ասել է.«Հաշվի առնելով լոգիստիկական համակարգի փոփոխությունը և գների զգալի աճը, ակնհայտորեն ավելացել են ապրանքների տարանցումը, միջանցքների ու ցամաքային ուղիների օգտագործումը և ակնկալվում է, որ այս իրավիճակը կշարունակվի»։

Նշելով, որ նախատեսված 20 միլիոն տոննա ապրանքների տարանցման նպատակին հասնելու համար պետք է պայմաններ ստեղծել սահմանները հեշտությամբ հատելու համար, Ջավադ Հեդայաթին հավելել է.«Հաջորդ ամիս կբացվի Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքի  Ռազի սահմանային տերմինալը, որը կլինի Իրանի և Թուրքիայի սահմանային տերմինալը»։