Դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Ռուսաստան և Եվրոպա Իրանի արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/iran-i177352-Դեպի_Կենտրոնական_Ասիա_Կովկաս_Ռուսաստան_և_Եվրոպա_Իրանի_արտահանման_ծավալներն_աճել_են
ԻԻՀ ԱԳ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը, հայտարարելով, որ Իրանը գիտելիքով և տեխնոլոգիայով աշխարհի 10 լավագույն երկրների շարքում է, ասել է. «Դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Ռուսաստան և Եվրոպա Իրանի արտահանման ծավալներն աճել են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2022 03:32 Asia/Tehran
  • Դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Ռուսաստան և Եվրոպա Իրանի արտահանման ծավալներն աճել են

ԻԻՀ ԱԳ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարարը, հայտարարելով, որ Իրանը գիտելիքով և տեխնոլոգիայով աշխարհի 10 լավագույն երկրների շարքում է, ասել է. «Դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Ռուսաստան և Եվրոպա Իրանի արտահանման ծավալներն աճել են»:

Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարարությունն աշխատում է տնտեսական դիվանագիտության ութ ուղղություններով, հավելելով, որ արտահանման ոլորտում շուկայավարությունն իրականացնում են  630 գիտելիքահենք ընկերություններ:

Նշելով, որ արտահանման ոլորտում աճ է արձանագրվել, Սաֆարին հավելել է. «Դեպի  Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներ, Ռուսաստան և նույնիսկ եվրոպական երկրներ արտահանման ծավալներն աճել են։ Այս երկրները մեզ և՛ ապրանք են տալիս, և՛ նավթամթերք են գնում մեզանից»։

Հյուսիս-հարավ միջանցքի վերաբերյալ Սաֆարին ասել է. «Արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ երթևեկությունն իրականացվում է Կատարից Ինչեբարունից, Սարխսից և Ադրբեջանից, և մեր ջանքերն ուղղված են  Հյուսիսում՝ Աստարայի և Ռեշտի հարավային միջանցքների ենթակառուցվածքների ապահովմանը»: