ԻԻՀ ԱԳՆ. Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն աջակցող ամերիկացի պաշտոնյաների պատժամիջոցների ցանկը թարմացվում է
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն աջակցող ամերիկացի պաշտոնյաների պատժամիջոցների ցանկը թարմացվում է»:
Հայտարարության մեջ ասված է. «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հիմք ընդունելով «Մարդու իրավունքների խախտումներին և տարածաշրջանում Միացյալ Նահանգների արկածախնդիր և ահաբեկչական գործողություններին հակազդելու մասին» օրենքը, հատկապես վերոհիշյալ օրենքի 4-րդ հոդվածը, վերոնշյալ անձանց մեղադրում է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանն աջակցելու, խմբավորման հանդիպումներին մասնակցելու, ահաբեկչական գործողությունների հաստատման և վերոնշյալ խմբավորման քաղաքական ու քարոզչական աջակցության մեջ, ինչի պատճառով, նրանց նկատմամբ սահմանվում են պատժամիջոցներ»:
«Վերջին տասնամյակների ընթացքում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն անթիվ ահաբեկչական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով զոհվել է Իրանի ավելիք ան 17000 անմեղ քաղաքացի, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Սակայն անտեսելով խմբովարման ահաբեկչական բնույթը, և կազմակերպած ահաբեկչությունները, ԱՄՆ կառավարությունը շարունակել է իր երկակի չափանիշներ դրսևրոել այս հարցում՝ աջակցելով այս ահաբեկչական խմբավորմանը»,- ասված է հայտարարության մեջ: