Իրանում հայտնաբերվել է 2000-ամյա գերեզմանոց՝ հսկա դամբարաններով
https://parstoday.ir/hy/news/iran-i177408-Իրանում_հայտնաբերվել_է_2000_ամյա_գերեզմանոց_հսկա_դամբարաններով
Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Խուզեստան նահանգի մայրաքաղաք Ահվազում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել՝ հնագույն դամբարաններով։ Գերեզմանատունը պատահաբար հայտնաբերվել է Ահվազ քաղաքի Քարուն գետի վրա նավթահորեր հորատելիս, գրում է Planet Today-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2022 15:01 Asia/Tehran
  • Իրանում հայտնաբերվել է 2000-ամյա գերեզմանոց՝ հսկա դամբարաններով

Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Խուզեստան նահանգի մայրաքաղաք Ահվազում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել՝ հնագույն դամբարաններով։ Գերեզմանատունը պատահաբար հայտնաբերվել է Ահվազ քաղաքի Քարուն գետի վրա նավթահորեր հորատելիս, գրում է Planet Today-ը։

Գետից մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել են հնագույն մարդկանց մնացորդներ, բեժ գույնի որոշ դամբարաններ՝ պատված բնական խեժով։ Այս մասին ասել է իրանցի հնագետ Հոսեյն Ֆեյզին։

Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ գերեզմանոցը թվագրվում է Պարթեւական կայսրության ժամանակներով (մ.թ.ա. 247 - մ.թ. 224 թթ.)։