Իրանն ու Ռուսաստանը հրաժարվում են դոլարով գործարքից
Հուլիս 18, 2022 13:18 Asia/Tehran
ՌԴ նախագահական պալատի խոսնակն ասել է, որ այս երկիրն Իրանի հետ միասին, աստիճանաբար կհրաժարվի դոլարով գործարքից։
Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան կատարած այցի կապակցությամբ հայտարարել է, որ երկու երկրներն ունեն Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ համագործակցելու մեծ կարողություն՝ ։
Պեսկովը հավելել է, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը Իրան- Թուրքիա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների շրջանակներում Պուտինի Թեհրան այցի նպատակն է:
Նա այդ գործընթացը դրական է գնահատել, նշելով, որ միայն 2022 թվականի առաջին չորս ամիսներին այս երկրի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 31%-ով։
Պիտակ