Իրանի դատական ​​իշխանության խոսնակ. Շվեդիայի դատարանի դատավճիռն անարդար է Իրանի քաղաքացու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i177534-Իրանի_դատական_իշխանության_խոսնակ._Շվեդիայի_դատարանի_դատավճիռն_անարդար_է_Իրանի_քաղաքացու_համար
Իրանի դատական ​​համակարգի խոսնակն անարդար է անվանել շվեդական դատարանի կողմից Համիդ Նուրիի ցմահ ազատազրկման դատավճիռը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 19, 2022 12:55 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​իշխանության խոսնակ. Շվեդիայի դատարանի դատավճիռն անարդար է Իրանի քաղաքացու համար

Իրանի դատական ​​համակարգի խոսնակն անարդար է անվանել շվեդական դատարանի կողմից Համիդ Նուրիի ցմահ ազատազրկման դատավճիռը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Մասուդ Սեթայեշին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Շվեդիայի դատարանի կողմից Համիդ Նուրիի համար ցմահ ազատազրկման դատապարտման, ինչպես նաև այդ կապակցությամբ Իրանի դատական ​​համակարգի գործողությունների առնչությամբ ասել է. «Այս դատավճիռն արդար չէ և հաշվի առնելով, որ վարույթը  սկզբունքներին և կանոններին համապատասխան չի եղել, կայացված վճիռը խայտառակություն է և ենթակա բողոքարկման»:

Սեթայեշին հայտարարել է. «Մեղադրյալը զրկված է դատավարության և քաղաքացիության տարրական իրավունքներից և դա չի համապատասխանումներքին ​​օրենքներից և միջազգային կոնվենցիաներից ոչ մեկին, և միջազգային հանրության խիղճը դա չի ընդունի»:

Իրանի դատական ​​իշխանության խոսնակը հավելել է. «Գործի հետաքննության ընթացքն ամբողջությամբ անօրինական էր, խեղաթյուրված և ամբողջովին վկաների խոսքերի վրա հիմնված, և օրինական հետաքննություններ տեղի չի ունեցել»: