Հարևանների հետ Իրանի հարաբերությունների մակարդակն աննախադեպ բարձրացել է
https://parstoday.ir/hy/news/iran-i177628-Հարևանների_հետ_Իրանի_հարաբերությունների_մակարդակն_աննախադեպ_բարձրացել_է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել երկրի դիվանագիտական ​​ծառայության նոր շարժման արդյունավետության և հարևանների հետ երկրի առևտրային հարաբերությունների մակարդակի աննախադեպ բարձրացման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2022 13:34 Asia/Tehran
  • Հարևանների հետ Իրանի հարաբերությունների մակարդակն աննախադեպ բարձրացել է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել երկրի դիվանագիտական ​​ծառայության նոր շարժման արդյունավետության և հարևանների հետ երկրի առևտրային հարաբերությունների մակարդակի աննախադեպ բարձրացման կապակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր  կառավարության  նիստում  անդրադառնալով Աստանայի գործընթացի երաշխավոր հանդիսացող երկրների ղեկավարների բանակցություններին և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հետ հանդիպմանն  ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտության մեջ հարևանության քաղաքականության ամրապնդման ոլորտում ժողովրդավարական կառավարության կողմից սկսված շարժումն արդյունք է տալիս»։

Անդրադառնալով Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի ամբողջացման հետ կապված Ռուսաստանի նախագահի  դիմումին, Ռայիսին իր առաջին տեղակալ Մոհամմեդ Մոխբերին հանձնարարել է ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության  համագործակցությամբ հետևել այս կարևոր տարանցիկ միջանցքի իրականացման գործընթացին և ներկայացնել դրա մեկնարկի ու ավարտի ճշգրիտ ժամանակացույցը:

Հարևանների և տարածաշրջանի բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացումը հայտարարվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայություն։

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, Իրանն իր հարևանությամբ ունի 15 երկիր, և իր հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջության բոլոր կարողությունների ակտիվացումը կհանգեցնի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, ինչի իրագործումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության  օգտին է լինելու։