Ռուբլու մուտքն Իրանի ներքին շուկա. Եվրոն ու դոլարը որոշիչ չեն լինի
Իրանի կենտրոնական բանկի նախագահը հայտնել է ռուբլու՝ ներքին շուկա մուտք գործելու մասին: «Այս քայլով այսուհետո գործարքների ծավալն աստիճանաբար կավելանա, եւ միայն դոլարն ու եվրոն որոշիչ չեն լինի», ասել է նա։
Չորեքշաբթի օրն Իրանի կառավարության նիստի շրջանակում, Ալի Սալեհ Աբադին լրագրողների հետ ճեպազրույցում հավելել է. «Ծրագրումների համաձայն՝ ռուբլին դուրս կգա երկրի արտարժութային շուկա»։
Սալեհ Աբադին նշել է, որ եվրոյի և դոլարի արտարժույթներն այլևս որոշիչ չեն լինի։
Նշելով, որ Իրանի շուկա մուտք կգործեն նաև այլ արժույթներ, Իրանի կենտրոնական բանկի նախագահն ասել է. -«Որոշվել է ներգրավել այլ արժույթներ՝ տարբեր արժույթներով զամբյուղ ունենալու համար, որպեսզի դոլարի և եվրոյի ազդեցությունը նվազեցվի»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է.«Դոլարը պետք է աստիճանաբար դուրս բերվի համաշխարհային գործարքներից, և դա հնարավոր է անել աստիճանաբար»։