Ռուբլու մուտքն Իրանի ներքին շուկա. Եվրոն ու դոլարը որոշիչ չեն լինի
https://parstoday.ir/hy/news/iran-i177638-Ռուբլու_մուտքն_Իրանի_ներքին_շուկա._Եվրոն_ու_դոլարը_որոշիչ_չեն_լինի
Իրանի կենտրոնական բանկի նախագահը հայտնել է ռուբլու՝ ներքին շուկա մուտք գործելու մասին: «Այս քայլով այսուհետո գործարքների ծավալն աստիճանաբար կավելանա, եւ միայն դոլարն ու եվրոն որոշիչ չեն լինի», ասել է նա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2022 14:23 Asia/Tehran
  • Ռուբլու  մուտքն Իրանի ներքին շուկա. Եվրոն ու դոլարը որոշիչ չեն լինի

Իրանի կենտրոնական բանկի նախագահը հայտնել է ռուբլու՝ ներքին շուկա մուտք գործելու մասին: «Այս քայլով այսուհետո գործարքների ծավալն աստիճանաբար կավելանա, եւ միայն դոլարն ու եվրոն որոշիչ չեն լինի», ասել է նա։

Չորեքշաբթի օրն Իրանի կառավարության նիստի շրջանակում, Ալի Սալեհ Աբադին  լրագրողների հետ ճեպազրույցում  հավելել է.  «Ծրագրումների համաձայն՝ ռուբլին դուրս կգա երկրի արտարժութային  շուկա»։

Սալեհ Աբադին նշել է, որ  եվրոյի և դոլարի արտարժույթներն այլևս որոշիչ չեն լինի։

Նշելով, որ  Իրանի շուկա մուտք կգործեն նաև այլ արժույթներ, Իրանի կենտրոնական բանկի նախագահն ասել է. -«Որոշվել է ներգրավել այլ արժույթներ՝ տարբեր արժույթներով զամբյուղ ունենալու համար, որպեսզի դոլարի և եվրոյի ազդեցությունը նվազեցվի»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երեկ երեկոյան  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է.«Դոլարը պետք է աստիճանաբար դուրս բերվի համաշխարհային գործարքներից, և դա հնարավոր է անել աստիճանաբար»։