Իրանի կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է դինամիկ դիվանագիտության և խելացի փոխգործակցության վրա
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է և հիմնված դինամիկ դիվանագիտության և խելացի փոխգործակցության վրա»։
Իրանի հեռատատեսության առաջին ալիքի հետ հարցազրույցում, նշելով, որ Իրանի 13-րդ կառավարության առաջնահերթությունը հարևանների հետ խելացի փոխգործակցությունն է, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Որպես ընթացիկ դարի ձևավորվող երևույթ՝ Արևմտյան Ասիան ունի բազմաթիվ կարողություններ, ինչը վերաբերվում է նաև մեր հարևաններին»:
Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Իրանի առևտրային փոխանակումների ծավալներին,ա սել է. «Որոշ ոլորտներում առևտրի ծավալների աճ ենք ունեցել նվազագույնը 36 տոկոս, առավելագույնը՝ 570 տոկոս»։
Նա հավելել է. «Էներգետիկայի հարցում մենք ունենք տարածաշրջանում և աշխարհում նավթի ու գազի խոշոր պաշարներ, իսկ պարենային անվտանգության հարցում Իրանի տարանցիկ ուղին շատ լավ հզորություն է ապահովել»։