Իրանի և Ռուսաստանի միջև ընդլայնվում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i177736-Իրանի_և_Ռուսաստանի_միջև_ընդլայնվում_է_կապի_և_տեղեկատվական_տեխնոլոգիաների_ոլորտում_համագործակցությունը
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ստորագրմամբ կզարգանա երկկողմ համագործակցությունը հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2022 09:51 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի միջև ընդլայնվում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ստորագրմամբ կզարգանա երկկողմ համագործակցությունը հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»։

Իր ռուս գործընկերոջ հետ բանակցելուց ու խորհրդակցելուց և կապի ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մի քանի փաստաթղթեր ստորագրելուց հետո, Իսա Զարեպուրն ասաց.«Իրանական գիտելիքահենք և կարող ընկերությունները այսուհետ ակտիվ ներկայություն կունենան ռուսական շուկայում»։

Զարեպուրը նշել է, որ իրանական 18 հզոր ընկերություններ երեք օր է Մոսկվայում են և շատ լավ փոխըմբռնման են հասել համապատասխան ռուսական ընկերությունների հետ առերես հանդիպումների ժամանակ։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ Ռուսաստանի թվային զարգացման, հեռահաղորդակցության և զանգվածային հաղորդակցության նախարարի հետ բանակցությունների ընթացքում իրանական և ռուսական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության չորս փաստաթուղթ և երկու նախարարությունների միջև ստորագրվել է նաև մեկ փաստաթուղթ։