Պարսից ծոցում սիոնիստների ներկայությունն անապահովությունից զատ այլ արդյունք չի ունենա
https://parstoday.ir/hy/news/iran-i177748-Պարսից_ծոցում_սիոնիստների_ներկայությունն_անապահովությունից_զատ_այլ_արդյունք_չի_ունենա
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Պարսից ծոցում սիոնիստների ներկայությունն անապահովությունից զատ այլ արդյունք չի ունենա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2022 12:07 Asia/Tehran
  • Պարսից ծոցում սիոնիստների ներկայությունն անապահովությունից զատ այլ արդյունք չի ունենա

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Պարսից ծոցում սիոնիստների ներկայությունն անապահովությունից զատ այլ արդյունք չի ունենա»:

Օմանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Սեյֆ բեն Նասեր Ալ Հարբիի հետ այսօր Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Ալիռեզա Թանգսիրին ասել է. «Մենք համոզված ենք, որ Պարսից ծոցում սիոնիստների ներկայությունն անապահովությունից զատ այլ ելլք չի ունենա: Իսկ ԱՄՆ նախագահի տարածաշրջանային այցը հրահրող էր և նպատակ ունել աջակցել ռեժիմին  իր դավադրություններում»:

Նա հավելել է. «Իրանի համոզմամբ՝ արտաքին ուժերի ներկայությունը չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»:

Հանդիպմանն Օմանի ՌԾՈՒ հրամանատարն ընդգծել է, որ օտարերկրացիները տարածաշրջանում ներկա գտնվելով միայն սեփական շահերն են  հետապնդում, իսկ տարածաշրջանի անվտանգությունն առաջին հերթին ապահովում են տարածաշրջանի երկրները։

Անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի  բնական հարստություններին, ծովակալ Սեյֆ բեն Նասեր ալ-Հարբին ասել է. «Շատ երկրներ ցանկանում են տիրանալ այդ հարստությանը և կասկած չկա, որ տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդման նպատակով համագործակցության մակարդակի բարձրացումը կկանխի դա»: