Տարածաշրջանային և համաշխարհային համագործակցության նոր փուլ՝ Իրանի առանցքայնությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i177772-Տարածաշրջանային_և_համաշխարհային_համագործակցության_նոր_փուլ_Իրանի_առանցքայնությամբ
Իրանի տեղեկատվության նախարարը հայտարարել է. «Իրանը կարող է նոր բազմակողմ համագործակցության առանցք դառնալ տարածաշրջանում և աշխարհում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2022 03:28 Asia/Tehran
  • Տարածաշրջանային և համաշխարհային համագործակցության նոր  փուլ՝ Իրանի առանցքայնությամբ

Իրանի տեղեկատվության նախարարը հայտարարել է. «Իրանը կարող է նոր բազմակողմ համագործակցության առանցք դառնալ տարածաշրջանում և աշխարհում»:

Անդրադառնալով Թեհրանի  հանդիպման ձեռքբերումներին, Սեյեդ Իսմայիլ Խաթիբն ասել է. «Թեհրանի նիստը ցույց տվեց Իրանի խելամտությունը  և  տարածաշրջանում վարած արտաքին քաղաքականության հեղինակությունը :  Իրանը կարող է դառնալ տարածաշրջանային ու համաշխարհային համագործթակցության նոր փուլի առանցքը»: 

Խաթիբը խոսել է արաբա-եբրայական ճակատն ուժեղացնելու ամերիկացիների նոր դավադրության մասին, նշելով. «Տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո թշնամիները փորձեցին Սիոնիստական ​​ռեժիմը դարձնել Իրանի դեմ առճակատման կենտրոն: Ռեժիմ, որը ոչ միայն այս պահին չունի ոչ կառավարություն և ոչ էլ խորհրդարան, այլ այնտեղ ամեն օր մի միջադեպ է տեղի ունենում»: 

Խաթիբը հավելել է. «Թշնամիները փորձել են հակահեղափոխական խմբերի միջոցով ապակայունացնել Իրանը, սակայն այդ սադրանքները ձախողվել են մեր երկրի հետախուզական, ռազմական, իրավապահ և դատական ​​մարմինների զգոնության ու համակարգված համագործակցության շնորհիվ»: