Իրանի արևմտյան սահմանին ոչնչացվել է զենքի մասքանենգությամբ զբաղվող խմբավորում
Հուլիս 24, 2022 04:13 Asia/Tehran
Իրանի Իլամ նահանգի սահմանապահ հրամանատարը հայտարարել է Դեհլարան քաղաքի սահմանային շրջանում զենքի և զինամթերքի մաքսանենգությամբ զբաղվող խմբավորման ոչնչացման մասին։
Գնդապետ Ֆարաջ Ռոստամին ասել է. «Դեհլարանի սահմանապահ գնդի սահմանապահները և շ՛րջանի ուժերի հետախուզական ստորաբաժանաման փոխհրամանատարը, տեղակայվելով սահմանային գոտում և օգտագործելով խելացի տեխնիկա, նախքան Զեմանգիր քաղաք մուտք գործելը, հայտնաբերել են Կալաշնիկով տեսակի 32 հրացանից բաղկացած բեռը և ձերբակալել այն տեղափոխող անձին»:
Նա հավելել է. «Սահմանապահներն ավելի քան երբևէ պատրաստ են ապահովել երկրի սահմանների անվնանգությունը և խիստ կվերաբերվեն ցանկացած գործողության, որը միտված կլինի ապակայունացնել սահմանները»:
Պիտակ