Իրանի մշակութային խորհրդատուները պետք է ներկայացնեն Արևմուտքի իրական դեմքը
Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մշակութային հզորությունն ազգային անվտանգության բաղադրիչներից մեկն է: Նա հավելել է. «Իրանի մշակութային խորհրդատուները պետք է աշխարհին ցույց տան Արևմուտքի իրական դեմքն ու իրականությունը՝ մերկացնելով կեղծիքը»:
Ահմադ Վահիդին արտասահմանում Իրանի մշակութային խորհրդատուների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մակութային հզորության աճին զուգահեռ, աճում է նաև մեր ազգային անվտանգությունը և մշակութային խորհրդատուները պետք է երաշխավորեն այդ անվտանգությունը»:
Նա նշել է, որ ՄԱՆ-ի կողմից ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը մշակույթի մեծ փոփոխություն առաջացրեց և ավելի ամրապնդեց Դիմադրության առանցքը:
Խոսելով այն մասին, որ Արևմուտքը փորձում է թաքցնել իր թերությունները, Վահիդին հավելել է. «Արևմտյան մշակությում առկա են լուրջ խնդիրներ, սակայն սեփական հեղինակությունն ամրապնդելու փոխարեն, Արևմուտքը շարունակում է իրանաֆոբիայի ու իսլամաֆոբիայի քաղաքականությունը»: