Ռայիսի. Իրանի հողի վրա ամենափոքր հարձակումը կարժանանա խիստ պատասխանի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Բոլորը պետք է իմանան, որ Իսլամական Իրանի վրա ամենափոքր հարձակումը կարժանանա մեր կոշտ արձագանքին և կփոշմանեցնի հարձակվողներին»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հինգշաբթի օրն իր 30-րդ նահանգային այցի շրջանակում ժամանել է Համադան նահանգ:
Էբրահիմ Ռայիսին Համադանի «Շահիդ Նոջեհ» ավիաբազայի սպաների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իսլամական Իրանի հզորության շնորհիվ, այսօր որևէ երկիր անգամ չի մտածում մեր երկրի դեմ հարձակվելու մասին, իսկ տարածաշրջանի ժողովուրդները հպարտանում են Իրանի հզորությամբ և իրենց ապահով են զգում»:
Ռայիսին նշել է. «Թշնամին վերահսկում է զինված ուժերի տեղաշարժերն ու պատրաստակամությունը և չի ցանկանում նրանց դեմ գործողություններ ձեռնարկել, սակայն դա չի կարող անել, քանի որ զինված ուժերն ունեն անհրաժեշտ կարողություն, ներկայություն և կամք»։
ԻԻՀ նախագահը ընդգծել է. «Այսօր մենք երկրում պատերազմի մեջ չենք, բայց բանակը և ԻՀՊԿ-ն ծառայում են ժողովրդին և կանգնած են ժողովրդի կողքին ջրհեղեղի, երկրաշարժի և կորոնավիրուսի համավարակի ժամանակ»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio