Քանանի. Իրանը ուշադրությամբ և զգայունությամբ հետևում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i178362-Քանանի._Իրանը_ուշադրությամբ_և_զգայունությամբ_հետևում_է_Իրաքում_տեղի_ունեցող_իրադարձություններին
Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ և զգայունությամբ հետևում է այդ իրադարձություններին, և երկխոսությունը համարում է այս երկրի ներքին խնդիրների լուծման լավագույն միջոցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2022 09:03 Asia/Tehran
  • Քանանի. Իրանը ուշադրությամբ և զգայունությամբ հետևում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին

Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ և զգայունությամբ հետևում է այդ իրադարձություններին, և երկխոսությունը համարում է այս երկրի ներքին խնդիրների լուծման լավագույն միջոցը։

Այսօր լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ, հայտարարելով որ Իրաքի անվտանգությունն Իրանի և տարածաշրջանի անվտանգությունն է , Նասեր Քանանին հավելել է. «Իրաքի քաղաքական շարժումները, կուսակցություններն ու կազմակերպությունները կարող են այս երկրի սահմանադրության և իրավական մեխանիզմների շրջանակներում և խաղաղ ճանապարհով հաղթահարել ստեղծված իրավիճակը, և փոխադարձ հարգանքով օգնել Իրաքի զարգացմանն ու առաջընթացին՝ ձևավորելով ժողովրդական կառավարություն»։