Իրանում բացվել է երկու նավթաքիմիական մեծ նախագծեր
https://parstoday.ir/hy/news/iran-i178368-Իրանում_բացվել_է_երկու_նավթաքիմիական_մեծ_նախագծեր
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, նահատակ Սոլեյմանիի և Մաքրանի «Մորվարիդ» նավթազտարանների շինարարության ֆինանսավորման մասին հուշագրի ստորագրելը կարևոր քայլ է համարել երկրում այդ նպատակների իրականացման համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 01, 2022 13:43 Asia/Tehran
  • Իրանում բացվել է երկու նավթաքիմիական մեծ նախագծեր

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, նահատակ Սոլեյմանիի և Մաքրանի «Մորվարիդ» նավթազտարանների շինարարության ֆինանսավորման մասին հուշագրի ստորագրելը կարևոր քայլ է համարել երկրում այդ նպատակների իրականացման համար:

Երկուշաբթի օրը ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նավթաքիմիական և նավթազտարանի համալիրների ստեղծումը համարել է երկրի պահանջների անհրաժեշտություն և հավելել է.«Երկրի տնտեսական զարգացումը պայմանավորված է խոշոր ներդրումներով և այս հուշագրերը կարևոր քայլեր են երկրի բարգավաճման ուղղությամբ խոշոր և մանր  ներդրումներ ներգրավելու համար»:

Ռայիսին նշելով, որ այս հուշագրերի ստորագրումը ուղղված է  դիմադրողական տնտեսության իրականացմանը հավելել է.«Այս հուշագիրը կարևոր քայլ է պատժամիջոցները չեզոքացնելու, հում վաճառքը կանխելու և հում նավթը փոխարինելով ավելացված արժեքով, երկրի պահանջները մատակարարել նավթամթերքներով և ավելացնել արտահանման հզորությունը»: