Իրանում բացվել է երկու նավթաքիմիական մեծ նախագծեր
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, նահատակ Սոլեյմանիի և Մաքրանի «Մորվարիդ» նավթազտարանների շինարարության ֆինանսավորման մասին հուշագրի ստորագրելը կարևոր քայլ է համարել երկրում այդ նպատակների իրականացման համար:
Երկուշաբթի օրը ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նավթաքիմիական և նավթազտարանի համալիրների ստեղծումը համարել է երկրի պահանջների անհրաժեշտություն և հավելել է.«Երկրի տնտեսական զարգացումը պայմանավորված է խոշոր ներդրումներով և այս հուշագրերը կարևոր քայլեր են երկրի բարգավաճման ուղղությամբ խոշոր և մանր ներդրումներ ներգրավելու համար»:
Ռայիսին նշելով, որ այս հուշագրերի ստորագրումը ուղղված է դիմադրողական տնտեսության իրականացմանը հավելել է.«Այս հուշագիրը կարևոր քայլ է պատժամիջոցները չեզոքացնելու, հում վաճառքը կանխելու և հում նավթը փոխարինելով ավելացված արժեքով, երկրի պահանջները մատակարարել նավթամթերքներով և ավելացնել արտահանման հզորությունը»: