Իրանը հերքել է Ադրբեջանի հետ սահմանին ծանր տեխնիկայի կուտակման մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/iran-i178674-Իրանը_հերքել_է_Ադրբեջանի_հետ_սահմանին_ծանր_տեխնիկայի_կուտակման_մասին_լուրերը
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է սոցցանցերում հրապարակված նկարները՝ այդ երկրի հետ սահմանին Իրանի կողմից ծանր տեխնիկայի կուտակման վերաբերյալ։
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Օգոստոս 05, 2022 17:18 Asia/Tehran
  • Իրանը հերքել է Ադրբեջանի հետ սահմանին ծանր տեխնիկայի  կուտակման մասին լուրերը

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է սոցցանցերում հրապարակված նկարները՝ այդ երկրի հետ սահմանին Իրանի կողմից ծանր տեխնիկայի կուտակման վերաբերյալ։

 Sputnik-ը՝ վկայակոչելով Trend-ին, հաղորդում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը Telegram ալիքում անդրադսառնալով սոցցանցերում հրապարակված լուսանկարներին, հայտարարել է. «ԻՀՊԿ-ն  չունի պաշտոնական Telegram ալիք: Կորպուսի պաշտոնական դիրքորոշումները պետք է փնտրել պաշտոնական ալիքներում և ԻՀՊԿ-ի խոսնակի հայտարարություններում»:

Դեսպանատան հայտարարության մեջ ասված է. «Սոցցանցերում հրապարակված նշված լուրը կեղծ է: Տեսանյութը հին է:  Նման խոսակցություններ են տարածում երկու երկրների հարաբերությունները խաթարել ցանկացողները»: