Իրանը հերքել է Ադրբեջանի հետ սահմանին ծանր տեխնիկայի կուտակման մասին լուրերը
Օգոստոս 05, 2022 17:18 Asia/Tehran
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է սոցցանցերում հրապարակված նկարները՝ այդ երկրի հետ սահմանին Իրանի կողմից ծանր տեխնիկայի կուտակման վերաբերյալ։
Sputnik-ը՝ վկայակոչելով Trend-ին, հաղորդում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը Telegram ալիքում անդրադսառնալով սոցցանցերում հրապարակված լուսանկարներին, հայտարարել է. «ԻՀՊԿ-ն չունի պաշտոնական Telegram ալիք: Կորպուսի պաշտոնական դիրքորոշումները պետք է փնտրել պաշտոնական ալիքներում և ԻՀՊԿ-ի խոսնակի հայտարարություններում»:
Դեսպանատան հայտարարության մեջ ասված է. «Սոցցանցերում հրապարակված նշված լուրը կեղծ է: Տեսանյութը հին է: Նման խոսակցություններ են տարածում երկու երկրների հարաբերությունները խաթարել ցանկացողները»:
Պիտակ