Ռայիսի. Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին դիմակայելն անկասկած կարագացնի ռեժիմի անկումը։
Դատապարտելով իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա իրականացված վերջին հարձակումն ԻԻՀ նախագահն ասել է. «Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին դիմակայելն անկասկած կարագացնի այս ռեժիմի անկումը»։
Դատապարտելով Գազայի հատվածի վրա հարձակման ժամանակ Սիոնիստական ռեժիմի վերջին ոճրագործությունն ԻԻՀ նախագահն ասել է. «Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին դիմակայելն անկասկած կարագացնի ռեժիմի անկումը»։
Էբրահիմ Ռայիսին ասել է. «Երեկ գիշեր, հարձակում իրականացնելով Գազայի հատվածի դեմ, Սիոնսիտական ռեժիմը ևս մեկ անգամ ցույց տվեց իր ագրեսոր ու օկուպանտ էությունը: Սակայն Գազայի հատվածի բնակիչների դիմադրությունը արագացնելու է ռեժիմի անկումը»:
Անդրադառնալով ռեժիմի վարձկանների դավադրություններին, Ռայիսին ասել է. «Նրանք, որ արյունահեղություն են իրականացրել Աֆղանստանում հոսեյնական սգավորների հավաքի վայրում, նույն ամբարտավան յազիդներն են, որոնք փորձում են պառակտել մուսուլմաններին: Աղֆանստանի կառավարող մարմինը պետք է հայտնաբերի ու պատասխանատվության ենթարկի այդ հանցագործներին ու ապահովի աֆղանցիների անվտանգությունը»:
Խոսելով իմամ Հոսեյնի Աշուրայի սգո արարողություններին ժողովրդի լայնածավալ ներկայության մասին, Ռայիսին ասել է. «Իրանի ժողովուրդը հենվելով իր կրոնական էության վրա, մեծ շուքով մասնակցում է իմամ Հոսեյնի սգո արարողություններին»: