Իրանը Հունաստանից հետ է ստացել իր գողացված նավթը
Աթենքում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ հունական ջրերում գտնվող «Լանա» նավը, որը կրում է իրանական գողացված նավթի բեռնվածքը, առաջիկայում կժամանի Իրան:
Աթենքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը ուրբաթ երեկոյան Twitter-ում հայտնել է, որ .Հունաստանի ջրերում ընթանում է «Լանա» նավով իրանական գողացված նավթի տեղափոխման գործողությունը և նավը շուտով կժամանի Իրան։
Նշենք, որ ապրիլի 15 Հունաստանն իր առափնյա ջրերում առգրավել է իրանական դրոշով նավարկող և իրանական նավթ տեղափոխող ռուսական «Պեգաս» նավթատարը, որը հետագայում վերանվանվել է Լանա:
Ըստ վերջին տեղեկությունների՝ նավի բեռը հանձնվել էր ամերիկյան տանկերին՝ ԱՄՆ տեղափոխելու համար։
ԻԻՀ ջանքերի արդյունքում, Հունաստանի գերագույն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Իրանի, և առաջիկայում կմեկնարկի նավթի վերևադարձի գործողությունը: