Իրանում մեկնարկել է բանակային համաշխարհային խաղերի ԱԹՍ-ների մրցույթը՝ Հայաստանի թիմի մասնակցությամբ
Օգոստոս 15, 2022 07:27 Asia/Tehran
2022թ բանակայի խաղերի ԱԹՍ-ների մրցությունը մեկնարկել է Իրանի Սպահան նահանգի Քաշան քաղաքում, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հյուրընկալությամբ:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ մրցաշարի խոսնակ գեներալ Ալի Բիլալին ասել է. «Այս մրցաշարին ներկա են Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի զինվորականները»:
Նա նշել է, որ մրցությունը կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը:
Բիլալին հավելել է. «34 բաժիններում անցկացվող մրցությունները հյուրընկալում է 12 երկիր»:
Պիտակ